Մուտքի ճամբար

Ողջույն․․․ Ես Բալայան Արսենն եմ, 9 տարեկան եմ և այս տարի պետք է հաճախեմ չորրորդ դասարան։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր եկել եմ Պուշկինի անվան դպրոցից։ Հենց առաջին վայրկյանից ինձ դիմավորեցին ժպիտով ու բարի վերաբերմունքով։ Շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցանք։ Ուրախ էի ծանոթանալ իմ նոր դասղեկի և համադասարանցիների հետ։ Ինձ թվում է, որ այս լավ ու տարբերվող դպրոցում կանցնեն իմ երջանիկ ուսումնական տարիները, շրջապատված կլինեմ հմուտ ուսուցիչներով և նվիրված ընկերներով։